երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ուրարտուն Գյումրիից վերադառնում է 3 միավորով

Ուրարտուն Գյումրիից վերադառնում է 3 միավորով

Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում Երևանի «Ուրարտուն» Գյումրիի Քաղաքային մարզադաշտում մրցել է «Շիրակի» հետ և երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Ի դեպ, Գյումրիի թիմն առաջին պաշտոնական հանդիպումն էր անցկացնում նորանշանակ գլխավոր մարզիչ Արսեն Հովհաննիսյանի ղեկավարությամբ։

Հայաստանի գործող չեմպիոնի կազմում խփած գնդակներով աչքի են ընկել պաշտպան Էրիկ Փիլոյանն ու կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը՝ աչքի ընկնելով համապատասխանաբար 14-րդ և 90+2-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» իր միավորների թիվը հասցրել է 10-ի և հավասարվել «Ալաշկերտին»։

  • Կիսվել: