ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Ուրարտուն» ՉԼ-ի պատասխան խաղի համար մեկնել է Բոսնիա և Հերցեգովինա

«Ուրարտուն» ՉԼ-ի պատասխան խաղի համար մեկնել է Բոսնիա և Հերցեգովինա

Երևանի «Ուրարտուն» «Զրինսկիի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղին մասնակցելու համար մեկնել է Բոսնիա և Հերցեգովինա, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ուրարտուի» նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա այսօր և կմեկնարկի ժամը 20:30-ին. ասուլիսին ներկա են գտնվելու թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն և կիսապաշտպան Արաս Օզբիլիզը։ Ժամը 21:00-ին «Ուրարտուն» նախախաղային մարզում կանցկացնի:

Հիշեցնենք, որ «Ուրարտուն» դիմակայության առաջին խաղում տնային ստադիոնում 0-1 հաշվով զիջել էր Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոնին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի «Զրինսկի» ստադիոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

  • Կիսվել: