Ուրարտուի ֆուտբոլիստները հեռացվել են խաղադաշտից՝ միմյանց հետ վիճաբանելու համար
Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Վանը» Չարենցավանի քաղաքային մարզադաշտում ընդունել էր «Ուրարտուին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
Մրցավարի ավելացված ժամանակում՝ 92-րդ րոպեին «Ուրարտուի» պաշտպան Եվգենի Ցիմբալյուկի և կիսապաշտպան Մարկոս Ժունիորի միջև վիճաբանություն տեղի ունեցավ և երկու ֆուտբոլիստներն էլ կարմիր քարտ ստացան։
Խաղավերջում խաղադաշտից հեռացվեց նաև տանտերերի ֆուտբոլիստ Օկորոնկվոն։