Ունիվերսիադա. Մամիկոն Խաչատրյանը և Համլետ Մանուկյանը դուրս եկան եզրափակիչ
Գերմանիայում անցկացվող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Մամիկոն Խաչատրյանը և Համլետ Մանուկյանը սպորտային մարմնամարզության մրցաշարում կպայքարեն մեդալների համար։
Մամիկոն Խաչատրյանը և Համլետ Մանուկյանը դուրս են եկել նժույգ թափեր վարժության եզրափակիչ։
Մարզիչներն են Հակոբ Սերոբյանը և Հայկ Նազարյանը:


