երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուելս-Հայաստան․ առաջին խաղակեսից հետո

Ուելս-Հայաստան․ առաջին խաղակեսից հետո

Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել է Ուելսին։ 

Առաջին խաղակեսից հետո մեր ընտրանին հաղթում է 2-1 հաշվով։ «Քարդիֆ Սիթի» ստադիոնում ընթացող խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Դենիել Ջեյմսը։

 

Բայց րոպեներ անց հյուրերի կազմում հաշիվը հավասարեցրեց Լուկաս Սելարայանը՝ իր առաջին գոլը խփելով ազգային հավաքականի կազմում։

Իսկ 30-րդ րոպեին արդեն Հրանտ-Լեոն Ռանոսը հավաքականի կազմում իր առաջին պաշտոնական խաղում արդեն մեր ընտրանուն հաշվի մեջ առաջ մղեց՝ 2-1։

Հայաստանի հավաքականը հանդիպումը սկսել էր հետևյալ կազմով․ Չանչարևիչ – Թիկնիզյան, Չալըշըր, Մկրտչյան, Հարությունյան, Դաշյան – Իվու, Սելարայան, Սպերցյան, Բարսեղյան – Հրանտ-Լեոն Ռանոս։

«Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը նորամուտը կնշի Հայաստանի հավաքականի կազմում։ Հիշեցնենք, որ 33-ամյա Օգնյեն Չանչարևիչը, որն արդեն 5 տարի է՝ խաղում է Հայաստանում՝ «Ալաշկերտում», ՀՀ քաղաքացիություն է ստացել և առաջին անգամ հրավիրվել ազգային հավաքական։

  • Կիսվել: