շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՈւԵՖԱ-ն հաստատել է ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական փուլի ձևաչափը

ՈւԵՖԱ-ն հաստատել է ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական փուլի ձևաչափը

ՈւԵՖԱ-ն հաստատել է 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի ձևաչափը, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:

Աշխարհի առաջնությանը կմասնակցեն 16 եվրոպական հավաքականներ։ Որակավորման փուլի մասնակիցները կբաժանվեն 12 խմբերի, որոնցում կլինեն չորս կամ 5 հավաքականներ: Խմբերի հաղթողները կնվաճեն աշխարհի առաջնության հիմնական փուլի ուղեգիր։ Խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականները որակավորման փուլի փլեյ-օֆֆում կպայքարեն մյուս ուղեգրերի համար:

Բացի խմբերում երկրորդ տեղը գրաված 12 հավաքականներից, որակավորման փուլի փլեյ-օֆֆին կմասնակցեն նաև Ազգերի լիգայի 2024/2025թթ. խաղարկությունում լավագույն արդյունքը գրանցած չորս հավաքականները, որոնք ընտրական փուլի իրենց խմբերում առաջին կամ երկրորդ տեղը գրաված չեն լինի: Ընտրական փուլի փլեյ-օֆֆի դիմակայությունները բաղկացած կլինեն մեկական խաղից:

ԱԱ-2026-ը կանցկացվի ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում: Առաջին անգամ ԱԱ-ին կմասնակցեն 48 երկրների ազգային հավաքականներ:

  • Կիսվել: