ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը անդրադարձել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի պատմական հաղթանակին
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը անդրադարձել է ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլի B խմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականի կողմից աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Ուկրաինայի ընտրանու նկատմամբ տարած պատմական հաղթանակին՝ 2:1 հաշվով, գրում է armsport.am-ը:
«Հայաստանի առաջին հաղթանակը ֆուտզալի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ», — գրված է լուսանկարին կից։
Հիշեցնենք, որ մեր ընտրանու կազմում հաղթական դուբլի հեղինակ դարձավ Միհրան Դերմենջյանը։


