ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
U20 Eurobasket․ Հայաստանի թիմը պարտվեց Չեռնոգորիային

U20 Eurobasket․ Հայաստանի թիմը պարտվեց Չեռնոգորիային

Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում:

Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 81:65 հաշվով պարտվեց Չեռնոգորիայի հավաքականին:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Յուրա Մելիքյանն է, ով վաստակել 25 միավոր: Նա նաև 17 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը խմբային փուլում իր երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 13-ին` մրցելով Իռլանդիայի հետ:

  • Կիսվել: