երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիա – Հայաստան խաղը կվարի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակչի մրցավարը

Թուրքիա – Հայաստան խաղը կվարի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակչի մրցավարը

Եվրոպայի ֆուտբոլային ֆեդերացիաների միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, հրապարակել է Եվրո-2024-ի ընտրական փուլի Թուրքիա – Հայաստան հանդիպման մրցավարների կազմը:

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել իտալացի Դանիելե Օրսատոն, որը սպասարկել է 2020թ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Բավարիա» - «ՊՍԺ» խաղը: Նրա օգնականներն են Չիրո Կարբոնեն և Ալեսսանդրո Ջիալատինին: 4-րդ պաշտոնյան է Անտոնիո Պապուանոն:

Եվրո-2024-ի Թուրքիա – Հայաստան ընտրական խաղը կկայանա սեպտեմբերի 8-ին, Էսքիշեհիրում:

  • Կիսվել: