հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ծանրորդ Միշա Մելքոնյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 7-րդն է

Ծանրորդ Միշա Մելքոնյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 7-րդն է

Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունները:
 
Երիտասարդներ ծանրորդների 110 կգ քաշայինների պայքարում Հայաստանից Միշա Մելքոնյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 155 կգ ու 161 կգ: Հրում վարժությունում Մելքոնյանը բարձրացրել է 190 կգ: Երկամարտի 351 կգ արդյունքով` Միշա Մելքոնյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 7-րդն է:
 
Երկամարտի 241 կգ արդյունքով` Էմմա Պողոսյանը դարձել էր Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն:

  • Կիսվել: