շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը 13-րդն է աշխարհի առաջնությունում

Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը 13-րդն է աշխարհի առաջնությունում

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ավարտվեց գեղասահքի աշխարհի առաջնությունը։

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը՝ 19 զույգերի պայքարում, փոխանցում է armsport-ը:
 
Ազատ ծրագրում Թինան և Սիմոնը հավաքեցին 101.82 միավոր։ 
Պարային զույգերի պայքարում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել են օլիմպիական խաղերի չեմպիոններ Ֆրանսիան ներկայացնող Գաբրիելա Պապադակիսն ու Գիյոմ Սիզերոնը։
Հիշեցնենք՝ Պեկինում այս տարվա փետրվարին անցկացված 24-րդ ձմեռային oլիմպիական խաղերում Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 18-րդ տեղն էին զբաղեցրել գեղասահքի պարային զույգերի պայքարում։

  • Կիսվել: