կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Տիգրան Պետրոսյանը՝ Աշոտ Անաստասյանի հուշամրցաշարի հաղթող

Տիգրան Պետրոսյանը՝ Աշոտ Անաստասյանի հուշամրցաշարի հաղթող

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված արագ շախմատի մրցաշարը։ Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի լավագույն գրոսմայստերներն ու միջազգային վարպետները։

Մրցաշարի հաղթող է դարձել Տիգրան Պետրոսյանը, որը 7 հնարավորից վաստակել է 5,5 միավոր: Երկրորդ տեղում Գաբրիել Սարգսյանն էր՝ 5 միավոր, երրորդ տեղը գրավեց Արթուր Դավթյանը՝ 5 միավոր, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:

Վետերանների պայքարում հատուկ մրցանակի արժանացավ Արտաշես Մինասյանը, կանանց պայքարում հատուկ մրցանակը ստացավ Մարիա Գևորգյանը։

  • Կիսվել: