հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ճիշտն ասած՝ նա զարմացրեց ինձ. «Ռեալ Սոսյեդադի» մարզիչը` Արսեն Զախարյանի մասին

Ճիշտն ասած՝ նա զարմացրեց ինձ. «Ռեալ Սոսյեդադի» մարզիչը` Արսեն Զախարյանի մասին

«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը բարձր է գնահատել Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի նորամուտը ակումբում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն:

«Ճիշտն ասած, նա զարմացրեց ինձ։ Ոչ թե մակարդակի, այլ այն առումով, թե ինչպես է հարմարվել թիմին»,- ասել է Ալգուասիլը՝ հավելելով, որ կիսապաշտպանը հիանալի բնավորությամբ տղա է, և ապագայում կդառնա մեծ խաղացող։

Մասնագետը շնորհակալություն է հայտնել նաև Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինին, որ Զախարյանին թույլ է տվել ընտելանալ նոր ակումբին։

Օգոստոսի 25-ին «Ռեալ Սոսյեդադը» Իսպանիայի առաջնության 3-րդ մրցափուլում ոչ-ոքի՝ 0-0 խաղաց «Լաս Պալմասի» հետ։ Զախարյանը խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 75-րդ րոպեին։

Կիսապաշտպանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել օգոստոսի 19-ին։ 20-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է հինգ տարով՝ մինչև 2028/2029 մրցաշրջանի ավարտը։ Մինչ այդ մարզիկը երեք տարի հանդես է եկել «Դինամոյում»։

  • Կիսվել: