կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թբիլիսիում վթարի են ենթարկվել Բուլղարիայի հավաքականի ավտոբուսները

Թբիլիսիում վթարի են ենթարկվել Բուլղարիայի հավաքականի ավտոբուսները

Բուլղարիայի հավաքականի ֆուտբոլիստները վթարի են ենթարկվել Թբիլիսիում, որտեղ հունիսի 12-ին պետք է կայանա Ազգերի լիգայի խաղարկությունում Վրաստանի հավաքականի հետ հանդիպումը։

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները՝ վթարը տեղի է ունեցել օդանավակայանից դեպի հյուրանոց ճանապարհին: Բուլղարացի խաղացողներին տեղափոխող երկու ավտոբուսները բախվել են միմյանց, ինչի հետևանքով ծանր վնասվածք է ստացել կիսապաշտպան Թոդոր Նեդելևը, ով գլխին հարված է ստացել վթարի ժամանակ կոտրված ապակու բեկորներից։

Բարեբախտաբար, 29-ամյա ֆուտբոլիստի կյանքին վտանգ չի սպառնում, նրան վիրահատել են:

  • Կիսվել: