հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփան Հովհաննիսյանը դեռ չի մտածում Հայաստանի հավաքականում խաղալու մասին

Ստեփան Հովհաննիսյանը դեռ չի մտածում Հայաստանի հավաքականում խաղալու մասին

Ռուսական «Օրենբուրգի» եզրային հարձակվող Ստեփան Հովհաննիսյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականում ելույթ ունենալու առաջարկի մասին:

«Ես դեռ չեմ մտածում այդ մասին: Հիմա հանգստանում եմ, ավելի ուշ որոշում կկայանացնեմ»,- Հովհաննիսյանի խոսքերը մեջբերում է Metaratings-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մայիսին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կապ է հաստատել Հովհաննիսյանի հետ և Հայաստանի հավաքականում ելույթ ունենալու առաջարկ կատարել:

Հովհաննիսյանն ավարտված մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Օրենբուրգում», որի կազմում մասնակցել էր 24 հանդիպման, դարձել երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Մրցաշրջանի ավարտից հետո «Օրենբուրգը» Մոսկվայի «Սպարտակից» ձեռք էր բերել հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը:

«Օրենբուրգը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանում 46 միավորով գրավել է 7-րդ տեղը:

  • Կիսվել: