երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Սրանք կարող են լինել իմ վերջին խաղերը. Մեսսի

Սրանք կարող են լինել իմ վերջին խաղերը. Մեսսի

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին Բոլիվիայի դեմ ԱԱ-2026-ի որակավորման փուլի խաղում հեթ-տրիկի ու երկու գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո խոսել է ազգային թիմում իր ապագայի մասին։

«Չունեմ հստակ ժամկետներ ազգային թիմում։ Սիրում եմ վայելել խաղն ու զգալ երկրպագուների սերը։ Մեզ շատ է դուր գալիս խաղալ հայրենիքում։ Սիրում եմ, երբ երկրպագուները վանկարում են իմ անունը։

Գիտեմ, որ սրանք կարող են լինել իմ վերջին խաղերը։ Ցանկանում եմ հաջող ավարտել այս տարին ու քայլ առ քայլ շարժվել առաջ»,- ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվողի խոսքերը մեջբերում է Marca-ն։

  • Կիսվել: