ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Սպերցյանն ավելի շատ առաջնորդի որակներ ունի, քան Թիկնիզյանը․ Մինասյան

Սպերցյանն ավելի շատ առաջնորդի որակներ ունի, քան Թիկնիզյանը․ Մինասյան

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որն այժմ գլխավորում է «Արարատ-Արմենիան», խոսել է Էդուարդ Սպերցյանի և Նաիր Թիկնիզյանի մասին։

«Սպերցյանն ու Թիկնիզյանը բարձր մակարդակի խաղացողներ են, բայց Սպերցյանն ավելի շատ առաջնորդի որակներ ունի, ուստի, կարծում եմ, առաջիկա տարիներին նա կդառնա թիմի կենտրոնը, և թիմը կհավաքվի նրա շուրջը։ Նա և՛ շատ դրական մարդ է, և՛ անհավանական բարձրակարգ խաղացող։ Նրանք խաղում են ուժեղ առաջնությունում, ՌՊԼ-ն դեռ ուժեղ է Հայաստանի առաջնությունից։ Այն ավելի արագ է, ավելի ինտենսիվ, ուստի նրանց համար շատ հեշտ է հարմարվել միջազգային խաղերին:

Մեզ նման փոքր երկրները վերելքներ ու վայրէջքներ ունեն, բայց հիմա լավ սերունդ է հավաքվել։ Մենք ունենք աշխարհով մեկ սփռված շատ մեծ սփյուռք։ Մենք պետք է օգտվենք այս հնարավորությունից։ Այն խաղացողները, ով որոնք հիմա տոն են տալիս, նրանք հիմնականում Ռուսաստանից են, Լատինական Ամերիկայից, ուստի լավ սերունդ է հավաքվել։ Այս տղաները կարող են մի քանի տարի կայուն խաղ ցուցադրել»,- Metaratings.ru-ին ասել է Մինասյանը:

Թիկնիզյանը Հայաստանի ազգային հավաքականում հանդես է գալիս 2023 թվականի գարնանից։ Պաշտպանն ազգային հավաքականի կազմում չորս հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: