շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Սկանդալ Ալաշկերտի մասնակցությամբ խաղի շուրջ. ՈւԵՖԱ-ն որակազրկել է չեռնոգորական ակումբին

Սկանդալ Ալաշկերտի մասնակցությամբ խաղի շուրջ. ՈւԵՖԱ-ն որակազրկել է չեռնոգորական ակումբին

ՈւԵՖԱ-ն 10 տարով եվրոպական մրցաշարերից հեռացրել է Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատ» ակումբին պայմանավորված խաղերի կապակցությամբ: Այս մասին հայտնում էAssociated Press-ը:

Ըստ աղբյուրի՝ խախտումները տեղի են ունեցել 2023/24 մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում, որտեղ «Արսենալը» մրցել էր «Ալաշկերտի» հետ: Հայաստանում կայացած առաջին խաղն ավարտվել է 1:1 հաշվով ոչ-ոքի, իսկ Չեռնոգորիայում կայացած պատասխան հանդիպման ժամանակ «Արսենալը» պարտվել է 1:6 հաշվով՝ ավելացված ժամանակում բաց թողնելով երկու գոլ:

ՈւԵՖԱ-ն չի ներկայացրել խաղերի արժանահավատության խախտման մանրամասները կամ հնարավոր խաղադրույքային գործարքների մասին տեղեկություններ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: