երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Շարմ Էլ Շեյխում ավարտվել է աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը

Շարմ Էլ Շեյխում ավարտվել է աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը

Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում ավարտվեց աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Պատանիների արդյունքներն են`

  • Մինչև 12 տարեկան պատանիների խմբում Վաչե Քոչարյանը և Արման Հարությունյանը 11 հնարավորից վաստակել են 7.5 միավոր՝ համապատասխանաբար զբաղեցնելով 8-րդ և 9-րդ հորիզոնականները: Այս խմբում մասնակցել է նաև Բենիամին Գասպարյանը, ով վաստակել է 5.5 միավոր: Նշենք, որ Արմանը իր վարկանիշը բարելավել է 151 կետով, Բենիամինը՝ 100 կետով:
  • Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Դավիթ Ստեփանյանը վաստակել է 7.5 միավոր և զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը՝ 86 կետով բարելավելով իր վարկանիշը: Այս խմբում մասնակցել է նաև Մովսես Միլիտոնյանը, ով վաստակել է 6 միավոր: Մովսեսը իր վարկանիշը բարելավել է 52 կետով:
  • Մինչև 8 տարեկան պատանիմերի խմբում Դավիթ Մելքոնյանը վաստակել է 6.5 միավոր և 150 կետով բարելավել է իր վարկանիշը: Այս խմբում մասնակցել է նաև Արմեն Վարդանյանը, ով վաստակել է 6 միավոր:
  • Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում Անի Նահապետյանը վաստակել է 5.5 միավոր:
  • Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում Նարե Իսախանյանը վաստակել է 5.5 միավոր: Այս խմբում մասնակցել է նաև Անգելինա Ասատրյանը, ով վաստակել է 5 միավոր:
  • Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում Սոֆիա Բաղրամյանը վաստակել է 6 միավոր:

Մանրամասները` այստեղ:

  • Կիսվել: