ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շանթ Սարգսյանին պետք են միմիայն հաղթանակներ. Dubai Open 2023

Շանթ Սարգսյանին պետք են միմիայն հաղթանակներ. Dubai Open 2023

Դուբայում ընթացող շախմատի Dubai Open 2023 միջազգային մրցաշարում հաջող հանդես եկող մեր գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 7-րդ տուրում սպիտակներով զիջեց չինացի Յու Վանջիին և կրեց առաջին պարտությունը: Նա վաստակած 4,5 միավորով այժմ զբաղեցնում է 15-րդ տեղը: Սակայն, մեր շախմատիստն ընդամենը մեկ միավորով է ետ մնում մրցաշարի երկու առաջատարներից, ուստի նա դեռ հավակնում է մրցանակային տեղերի, սակայն դրա համար հարկավոր է հանթանակներ տանել վերջին երկու տուրերում:

Ընթացիկ տուրում մերոնցից հաջող հանդես եկան Էմին Օհանյանն ու Մարիմ Մկրտչյանը: Առաջինը հաղթեց իր հայրենակից Մամիկոն Ղարիբյանին, վաստակեց 4 միավոր և բարձրացավ 25-րդ հորիզոնական: Մարիմ Մկրտչյանը պարտության մատնեց եգիպտացի Ալի Ալոթմանին և միավորների քանակը հասցրեց 2,5-ի: Նա առայժմ զբաղեցնում է 72-րդ տեղը: Մեր շախմատիստ Արթուր Դավթյանը, ավաղ, պարտվեց թուրք մրցակցին և 36-րդ տեղից նահանջեց 46-րդ հորիզոնական:

Այսօր կկայանան նախավերջին տուրի պարտիաները: Շանթ Սարգսյանը սևերով կմրցի ուկրաինացի Վիտալի Բերդանսկու հետ:

  • Կիսվել: