երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Շանս չթողնելով Դանիլ Օլեյնիկին` Կամո Ունանյանը հաղթեց MMA մրցաշարում

Շանս չթողնելով Դանիլ Օլեյնիկին` Կամո Ունանյանը հաղթեց MMA մրցաշարում

Մարտի 26-ին Հայաստանում տեղի ունեցավ «Doping time» MMA միջազգային հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում էին մարզիկներ 5 երկրից: Այս մասին հայտնում են Հայաստանի կարատեի միության լրատվականից: 

MMA միջազգային հայաստանյան մրցաշարը եզրափակվեց սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանի MMA-ի դեբյուտային մենամարտով, որը դարձավ երեկոյի գլխավոր մենամարտը։ Կամոն մրցեց ռուս մարզիկ Դանիլ Օլեյնիկի հետ, որը ռուսական «Hard core» անվանի ընկերությունում ունի մի քանի հաղթանակներ։

Չնայած նրան, որ MMA-ի դեբյուտային մենամարտի հենց առաջին ռաունդում Կամոն ստացավ ոտքի վնասվածք, բայց շարունակելով մարտը, հենց երկրորդ ռաունդում ջախջախիչ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ։

Հավելենք, որ ողջ մարտը Կամոն պահեց իր տիրապետության տակ՝ շանս չթողնելով մրցակցին։

Հիշեցնենք, որ մարտից առաջ Դանիլ Օլեյնիկը հայտարարել էր, որ հաղթանակի շանսեր չի թողնելու Կամո Ունանյանին։ Մինչդեռ ստացվեց հակառակը՝ Կամո Ունանյանը շանս չթողեց Դանիլ Օլեյնիկին։

Նշենք, որ ապրիլի 8-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կկայանա MMA սերիա մրցաշարը, որին նախատեսված է նաև Կամո Ունանյանի մենամարտը։ Սակայն, Կամոյի մասնակցությունը դեռևս հարցականի տակ է, քանի որ նա այս մարտի ընթացքում ստացել է ոտքի վնասվածք։

Ի դեպ, տարվա ընթացքում Կամոն պատրաստվում է և՛ Հայաստանում, և՛ Եվրոպայում մասնակցել MMA-ի մարտերին՝ մի քանի տարբեր մրցաշարերում։

  • Կիսվել: