երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Շախմատի կանանց թիմը պարտվել է, տղամարդիկ ոչ-ոքի են ավարտել մրցախաղը. Եվրոպայի առաջնություն

Շախմատի կանանց թիմը պարտվել է, տղամարդիկ ոչ-ոքի են ավարտել մրցախաղը. Եվրոպայի առաջնություն

 Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթներն Եվրոպայի թիմային առաջնությունում:

4-րդ տուրում տղամարդկանց ընտրանին մրցեց Գերմանիայի հետ: Գրանցվեց ոչ-ոքի` 2:2: Գաբրիել Սարգսյանը պարտություն կրեց, Հայկ Մարտիրոսյանը հաղթեց, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը կիսեցին միավորը: Տղամարդկանց ընտրանին մրցաշարային աղյուսակում 9-րդն է:

Կանանց թիմը մրցեց Իտալիայի հավաքականի հետ և զիջեց 1,5:2,5 հաշվով: Ընտրանու կազմում պարտություն կրեց Լիլիթ Մկրտչյանը: Զավեն Անդրիասյանի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակում 5-րդն է:

Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 39, իսկ կանանցը` 31 թիմեր: Մրցաշարերն անցկացվում են շվեյցարական մրցակարգով և բաղկացած են 9-ական տուրերից:

  • Կիսվել: