երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել ԵԱ- ում

Շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել ԵԱ- ում

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանցթիմերը հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի թիմային առաջնությունում:

Տղամարդկանց պայքարում Հայաստանի ընտրանին մրցում էր Չեռնոգորիայի ընտրանու հետ: Հայկ Մարտիրոսյանը, ով մրցում է առաջին խաղատախտակին,ինչպես նաև Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են ավարտել իրենցպարտիաները: Գաբրիել Սարգսյանը հաղթանակ է տոնել:
 
Չեռնոգորիա-Հայաստան` 1,5-2,5:
 
Կանանց թիմն անդրանիկ տուրում ուժերն էր չափում Չեխիայի հետ: Հայաստանի հավաքականումհաղթանակ տոնեցին Մարիամ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը: Միավորը կիսեցին ԼիլիթՄկրչտյանը և Սուսաննա Գաբոյանը:
 
Հայաստան-Չեխիա`3-1:
 
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը կկայանա նոյեմբերի 11-20-ը՝ ՉեռնոգորիայիԲուդվա քաղաքում: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է38, իսկ կանանց մրցաշարին՝ 32 թիմ:

  • Կիսվել: