Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ:
10-րդ խաղափուլից հետո առաջնության միանձնյա առաջատարն է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ ուկրաինացի Անաստասիա Հնատիշինը, ով ունի 8.5 միավոր:
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակն ունեն 6.5 միավոր և կիսում են 15-րդ հորիզոնականը։
Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանն ունեն 6 միավոր, իսկ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը՝ 5.5 միավոր:



