շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Շախմատի աշխարհի գավաթի երկրորդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը զիջել են մրցակիցներին

Շախմատի աշխարհի գավաթի երկրորդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը զիջել են մրցակիցներին

2025 թվականի շախմատի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջել է գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովային, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ միջազգային վարպետ Ալեքսանդրա Մալցևսկայային:

Երկրորդ փուլում պայքարից դուրս է մնացել նաև աշխարհի ներկայիս գավաթակիր, գրոսմայստեր Ալեքսանդրա Գորյաչկինան, ով թայ-բրեյքում զիջել է միջազգային վարպետ Մերուերտ Կամալիդենովային:

Հիշեցնենք, որ մրցաշարը անցկացվում է նոկաուտ ձևաչափով՝ 7 փուլով: Յուրաքանչյուր փուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: 1:1 հաշվի դեպքում հաղթողը որոշվում է արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում:

  • Կիսվել: