շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սևիլյան 7-րդ անգամ նվաճեց Եվրալիգայի գավաթը

Սևիլյան 7-րդ անգամ նվաճեց Եվրալիգայի գավաթը

Սևիլյան 7-րդ անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը։ Իսպանական ակումբը 11-մետրանոցներով առավելության հասավ։ 

Ակումբները 1-1 հաշվով ավարտեցին խաղի հիմնական ու լրացուցիչ ժամանակները։ 11-մետրանոց հարվածաշարում սևիլյացիները 4-1 հաշվով առավելության հասան։

Խաղի 34-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հռոմեական ակումբի հարձակվող Պաուլո Դիբալան, որը 65-րդ րոպեին փոխարինվեց՝ երկար խաղալ չկարողանալու պատճառով, քանի որ վերջերս էր ապաքինվել վնասվածքից։

55-րդ րոպեին «Սևիլյան» հավասարեցրեց հաշիվը․ իսպանական ակումբի եզրային գրոհը ստիպեց, որ հռոմեական ակումբի պաշտպան Ջանլուկա Մանչինին ինքնագոլի հեղինակ դառնա։

Այսպիսով, իսպանական ակումբը շարունակեց իր անպարտելիությունը լիգայի եզրափակիչներում։

  • Կիսվել: