շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Սևիկյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել «Ֆերենցվարոշ»-ի կազմում

Սևիկյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել «Ֆերենցվարոշ»-ի կազմում

Հունգարական «Ֆերենցվարոշը» ավստրիական ուսումնամարզական հավաքի վերջին խաղում 2։1 հաշվով առավելության հասավ գերմանական «Կարլսրուեին»։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը խաղադաշտ է մտել 74-րդ րոպեին և 7 րոպե անց խփել իր թիմի հաղթական գոլը։ Նշենք, որ սա Սևիկյանի առաջին գոլն էր հունգարական ակումբ վերադարձից հետո։

Նախորդ մրցաշրջանը 23-ամյա ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով անցկացրել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում, որի ավարտից հետո վերադարձել է «Ֆերենցվարոշ»։

  • Կիսվել: