երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Սենսացիա UFC-ում. Թոփուրիան կորցրեց չեմպիոնի տիտղոսն ու կրեց կարիերայի առաջին պարտությունը

Սենսացիա UFC-ում. Թոփուրիան կորցրեց չեմպիոնի տիտղոսն ու կրեց կարիերայի առաջին պարտությունը

Այսօր՝ հունիսի 15-ին, կայացավ UFC White House - Freedom 250 խառը մենամարտերի մրցաշարը։ Երեկոյի գլխավոր իրադարձությունը թեթև քաշային կարգում (մինչև 70 կգ) UFC-ի անպարտելի չեմպիոն, 29-ամյա վրաց-իսպանացի Իլիա Թոփուրիայի և ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեյջիի միջև տիտղոսային մենամարտն էր։

​Դիմակայությունն ավարտվեց չորրորդ ռաունդից հետո, երբ Թոփուրիան հրաժարվեց դուրս գալ եզրափակիչ ռաունդին՝ ստացած ծանր վնասվածքների պատճառով։ Դեռ երրորդ ռաունդի ընթացքում Իլիան լուրջ վնասվածքներ էր ստացել և տեսողության հետ կապված խնդիրներ ուներ, իսկ չորրորդից հետո իրավիճակն էլ ավելի բարդացավ։ Արդյունքում Ջասթին Գեյջին նվաճեց թեթև քաշային կարգի լիարժեք չեմպիոնական գոտին։

​Այսպիսով, MMA-ում Թոփուրիան կրեց իր կարիերայի առաջին պարտությունը՝ նախորդող 17 հաղթանակներից հետո։ Ջասթին Գեյջիի ակտիվում այժմ կա 28 հաղթանակ և 5 պարտություն։

​Հավելենք, որ մրցաշարի երկրորդ գլխավոր մենամարտում ֆրանսիացի Սիրիլ Գանը նոկաուտի ենթարկեց բրազիլացի Ալեքս Պերեյրային՝ նվաճելով ծանր քաշային կարգում UFC-ի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը։

  • Կիսվել: