Սարգիս Սարգսյանը՝ ուսանողական խաղերի արծաթե մեդալակիր
Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ուսանող Սարգիս Սարգսյանը հաջող մենամարտեր է անցկացրել Խորվաթիայում անցկացվող Եվրոպայի ուսանողական խաղերում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
20 ամյա թաեքվոնդիստը 68 կգ քաշայինների պայքարում տարել է երեք հաղթանակ, կրել մեկ պարտություն ու գրավել երկրորդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի: Սարգսի անձնական մարզիչն է ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորդ Դանիելյանը: