երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սամբոյի ԱԱ-ին նվիրված միջոցառում Վանաձորում

Սամբոյի ԱԱ-ին նվիրված միջոցառում Վանաձորում

Հայաստանին է վստահված այս տարի Սամբոյի Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու կարևոր պատասխանատվությունը։

Մինչ Երևանում եռում են Հայաստանի սպորտային պատմության համար այս նշանակալի իրադարձության նախապատրաստական աշխատանքները, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայաստանցիներին նույնպես տեղեկացված է պահում սամբոյի և գալիք առաջնության վերաբերյալ։

«Այս անգամ կանգառը Վանաձորում էր։ Հանդիպեցինք մարզաձևի սիրահարներին, անցորդներին ցույց տվեցինք սամբոյի գեղեցկությունը, կազմակերպեցինք վիկտորինաներ և ցանկացողներին սամբոյի տարբեր հնարքներ սովորեցրինք, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց՝ ցանկացած իրավիճակում։

Վանաձորում հանդիպեցինք նաև վերջերս երիտասարդների Աշխարհի առաջնության չեմպիոն դարձած, 71 կգ քաշային Մհեր Օհանյանին, նվիրեցինք նոյեմբերի 10-12-ը Երևանում կայանալիք սամբոյի Աշխարհի առաջնության խորհրդանիշը, որի հետ շուտով կծանոթանաք»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: