ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Ռոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

Ռոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

Միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Ային քաղաքում անցկացված աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում։

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, Ռոբերտ Փիլիպոսյանը 13 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները։

Լրացուցիչ ցուցանիշներով Ռոբերտը նվաճել է բրոնզե մեդալ։ Հայ շախմատիստը զբաղեցրել է նաև մրցանակային 4-րդ հորիզոնականն արագ շախմատի առաջնությունում։

Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը վաստակել է 9 միավոր և զբաղեցրել 5-րդ մրցանակային հորիզոնականը։

Առաջնությանը մասնակցել է նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը, որը 8.5 միավորով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։

 

  • Կիսվել: