ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ռեալն այս ամռանը ևս մեկ թանկարժեք տրանսֆերի փորձ կկատարի․ հայտնի են մանրամասները

Ռեալն այս ամռանը ևս մեկ թանկարժեք տրանսֆերի փորձ կկատարի․ հայտնի են մանրամասները

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի հենակետային կիսապաշտպան Ռոդրիին ձեռք բերելու հնարավորությունը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հայտնում է իսպանական AS պարբերականը, փոխանցում է armsport.am-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ «սերուցքայինները» կարող են տրանսֆերային առաջարկ կատարել իսպանացու համար ամռան վերջին օրերին, հատկապես եթե հասկանան, որ «քաղաքայինները» պատրաստ են բանակցել։

Նշվում է, որ չնայած Ռոդրիի գործող պայմանագրին, որը նախատեսված է մինչև 2027 թվականը, մոտ 100 միլիոն եվրոյի առաջարկը կարող է հետաքրքրել «Սիթիին»։ Երկու կողմերի համար էլ գլխավոր գործոնը կարող է դառնալ ֆուտբոլիստի առողջական վիճակը՝ նախորդ մրցաշրջանում ստացած ծնկի վնասվածքից հետո։

 

  • Կիսվել: