շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռանոսը ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից

Ռանոսը ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Աղվանի Ռանոսը կառավարության որոշմամբ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։
 
Որոշման նախագծում նշվում է, որ նա մասնակցելու է ֆուտբոլի ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցաշարերին, ուստի ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ին ընդունած «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգի» համաձայն, ազատվում է զինծառայությունից։
Հիշեցնենք` Հրանտ-Լեոն Ռանոսը Մյունխենի «Բավարիայի» հարձակվող է: Հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստը ծնվել է 2003 թվականի հուլիսի 20–ին Գերմանիայում։ Իսկական ազգանունը Երանոսյան է։ «Բավարիայում» ֆուտբոլիստը խաղում է 2019 թվականից: Իսկ պատանեկան տարիներին հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայի» և «Հանովերի» ակադեմիաներում։ Հայաստանի հավաքականում սկսել է խաղալ 2023թ–ի մարտից։
2023 թվականի մայիսի 11-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հրանտ-Լեոն Ռանոսին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

  • Կիսվել: