հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռաֆինյայից հետո հերթը Վինիսիուսի՞նն է. Սելեսաոյի աստղը բաց է թողել մարզումը

Ռաֆինյայից հետո հերթը Վինիսիուսի՞նն է. Սելեսաոյի աստղը բաց է թողել մարզումը

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը չի մասնակցել ազգային թիմի վերջին մարզմանը և, հնարավոր է, բաց թողնի Խորվաթիայի ընտրանու դեմ կայանալիք առաջիկա ընկերական հանդիպումը: Այս մասին հայտնում է բրազիլական Globo պարբերականը, գրում է armsport.am-ը:  

Աղբյուրի համաձայն՝ Ֆրանսիայի հավաքականի դեմ կայացած ծանր հանդիպումից հետո (1-2) Վինիսիուսը ցավեր է զգացել ազդրի շրջանում, ինչի պատճառը ֆիզիկական գերծանրաբեռնվածությունն է եղել։ Ուրբաթ՝ մարտի 27-ին ֆուտբոլիստը բուժզննում է անցել, որը լուրջ վնասվածք չի հայտնաբերել, սակայն նրա մասնակցությունն առաջիկա խաղին շարունակում է հարցական մնալ։

Հիշեցնենք, որ նույն հանդիպման ժամանակ վնասվածք էր ստացել նաև Բրազիլիայի հավաքականի մեկ այլ առաջատար՝ «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան։ Ինչպես արդեն հայտնի է, նրա ապաքինման համար կպահանջվի մոտ հինգ շաբաթ։

Բրազիլիայի և Խորվաթիայի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը կկայանա ապրիլի 1-ին՝ ամերիկյան Օռլանդո քաղաքում։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով գիշերը ժամը 04:00-ին:

  • Կիսվել: