հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռաֆինյա՞, թե՞ Ռեշֆորդ․ Ֆլիկը հստակեցրել է, թե ով է պատրաստ առաջիկա խաղին

Ռաֆինյա՞, թե՞ Ռեշֆորդ․ Ֆլիկը հստակեցրել է, թե ով է պատրաստ առաջիկա խաղին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Լա լիգայի 24-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ կայանալիք հանդիպմանն ընդառաջ անդրադարձել է թիմի կադրային խնդիրներին։ Գերմանացի մասնագետը հաստատել է, որ բրազիլացի հարձակվող Ռաֆինյան ապաքինվել է և պատրաստ է օգնել թիմին, մինչդեռ Մարկուս Ռեշֆորդի վերադարձը դեռ վաղ է։

«Ռեշֆորդը չի խաղա, թեպետ նրա վիճակն արդեն բարելավվել է։ Ռաֆինյան կարող է դուրս գալ խաղադաշտ», — հայտարարել է Ֆլիկը կիրակնօրյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ Ռաֆինյան մկանային վնասվածքի պատճառով բաց էր թողել կատալոնական ակումբի վերջին մի քանի հանդիպումները։ Ինչ վերաբերում է Ռեշֆորդին, ապա նա բացակայում էր նաև շաբաթվա ընթացքում կայացած «Ատլետիկոյի» դեմ գավաթային խաղից, որտեղ «Բարսելոնան» խոշոչ՝ 0-4 հաշվով պարտություն էր կրել։

«Ժիրոնա» — «Բարսելոնա» հանդիպումը մեկնարկելու է փետրվարի 16-ին՝ Երևանի ժամանակով 00:00-ին։

  • Կիսվել: