շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Քուշներն ու Ուիթքոֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների առաջին փուլի համար

Քուշներն ու Ուիթքոֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների առաջին փուլի համար

ԱՄՆ նախախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մեկնել է Շվեյցարիա, որտեղ սպասվում է Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը, հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։

 

ԱՄՆ պաշտոնյայի խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշներն արդեն գտնվում է Շվեյցարիայում։

 

Տեղեկացված աղբյուրի համաձայն՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին շաբաթ օրը նախատեսում է մեկնել Շվեյցարիա։ Սակայն աղբյուրը նշել է, որ ծրագրերը դեռ կարող են փոխվել։

 

  • Կիսվել: