«Փյունիկը» վերադարձել է Երևան
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Նորվեգիայից վերադարձել է Երեւան, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Փյունիկին» Նորվեգիայից Հայաստան տեղափոխող օդանավը շարժիչի անսարքության պատճառով օգոստոսի 11-ին արտակարգ վայրէջք էր կատարել Օսլոյում: Թիմը փոխել էր օդանավը եւ վերադարձել է հայրենիք։
«Փյունիկը» Նորվեգիայում անցկացրել էր Կոնֆեդերացիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը «Բուդյո-Գլիմտի» հետ եւ պարտվել 0:3 հաշվով:
Պատասխան խաղը Երեւանում տեղի կունենա օգոստոսի 17-ին։