երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Փյունիկն ուժեղ թիմ է, կոլեկտիվ ֆուտբոլ է ցուցադրում․ Կալմարի գլխավոր մարզիչ

Փյունիկն ուժեղ թիմ է, կոլեկտիվ ֆուտբոլ է ցուցադրում․ Կալմարի գլխավոր մարզիչ

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում կընդունի շվեդական «Կալմարին»: Հանդիպումը կայանալու է օգոստոսի 3-ին ու մեկնարկելու է 19։00-ին։

Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել շվեդական թիմի մարզիչ Հենրիկ Յենսենը։

«Խիտ գրաֆիկ ունենք, մրցակիցը լավ թիմ է, պատասխան խաղը բարդ է լինելու։ Մրցակցի կազմում կառանձնացնեմ Յուրիչիչին, Սանթոսին։ Ուժեղ թիմ է, կոլեկտիվ ֆուտբոլ է ցուցադրում։

Մենք կփորձենք հաջորդ փուլ դուրս գալ, իսկ ներքին առաջնությունում պայքարելու ենք որքան հնարավոր է բարձր տեղեր զբաղեցնելու համար։ Առաջին խաղում չէի ասի, որ շատ սխալներ թույլ տվեցինք, մի քանի սխալ թույլ տվեցինք, որից օգտվեց «Փյունիկը», ինչն էլ ցույց է տալիս, թե որքան ուժեղ է մրցակիցը»,- ասել է Յենսենը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ այս դիմակայության առաջին խաղում երևանյան ակումբը մրցակցի հարկի տակ հաղթել է 2-1 հաշվով։

  • Կիսվել: