Պատանեկան ԵԱ․ Հայաստանի 6 բռնցքամարտիկ մեդալ է ապահովել
6 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։
46 կգ քաշային Արտո Բաղրամյանը հաղթեց վրացի մարզիկին, 48 կգ քաշային Դավիթ Դունիամալյանը ուժեղ էր Ավստրիան ներկայացնող բռնցքամարտիկից։ Գեղեցիկ հաղթանակ տարան նաև 50 կգ քաշային Գագիկ Մանուկյանը, 54 կգ քաշային Մենուա Ուլիխանյանը և 63 կգ քաշային Գագիկ Հարությունյանը։ Ընդ որում Հարությունյանը բելառուս մրցակցին պարտության մատնեց նոկաուտով։
Հայ բռնցքամարտիկներից կիսաեզրափակիչում է նաև Ալեն Նալբանդյանը, որի մրցակիցը հրաժարվեց պայքարից։



