Պատանեկան ԵԱ․ Աղջիկների պայքարում Հայաստանը նվաճեց 6 մեդալ
Սերբիայում ավարտված բռնցքամարտիկ աղջիկների Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի թիմը նվաճեց 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ։
Արծաթե մեդալակիրներ դարձան Սյուզաննա Իշխանյանը (46 կգ) Համեստ Աֆրիկյանը (50 կգ), Անահիտ Հարությունյանը (57 կգ) և Վիկտորիա Սահակյանը (75 կգ)։
Նանա Բալասանյանն (48 կգ) ու Լիաննա Ժամհարյանը (52 կգ) նվաճեցին բրոնզե մեդալ։


