կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ոսկե գնդակ․ Բելինգեմը՝ տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Ոսկե գնդակ․ Բելինգեմը՝ տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան, անգլիացի Ջուդ Բելինգեմը ֆրանսիական France Football պարբերականի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Բելինգեմն արժանացել է Ռայմոն Կոպայի մրցանակին, որը տրվում է մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին։

Անցած մրցաշրջանը անգլիացին անցկացրել է Դորտմունդի «Բորուսիայում», որի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում Ջուդ Բելինգեմը հայտնվել էր 18-րդ տեղում:

 

Հիշեցնենք, որ Բելինգեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 103 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 120 մլն եվրո։

  • Կիսվել: