Ոչ մի բանակցություն չկա․ Էնցո Ֆերնանդեսը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին լուրերը
Լոնդոնի «Չելսիի» արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության շուրջ պտտվող լուրերը։
«Անկեղծ ասած, այդ ուղղությամբ ոչինչ չկա։ Ոչ մի բանակցություն չի վարվում։ Ես լիովին կենտրոնացած եմ «Չելսիի» վրա և մտածում եմ միայն մրցաշրջանի մնացած հատվածի մասին։ Իսկ Աշխարհի առաջնությունից հետո կտեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,- Ֆերնանդեսի խոսքերն է մեջբերում հայտնի ինսայդեր և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում:
Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Նշենք, որ Ֆերնանդեսի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2032 թվականի ամառը։ Transfermarkt հեղինակավոր պորտալի համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո։


