կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նոր մրցաշրջանում Fastex-ը կլինի «Ալաշկերտի» տիտղոսային հովանավորը

Նոր մրցաշրջանում Fastex-ը կլինի «Ալաշկերտի» տիտղոսային հովանավորը

Նոր մրցաշրջանում Fastex-ը կլինի «Ալաշկերտի» տիտղոսային հովանավորը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Fastex-ը ամբողջապես Web 3.0-ի վրա հիմնված էկոհամակարգ է, որն առաջարկում է պրոդուկտների բազմազան տեսականի: Էկոհամակարգը ներառում է՝ Fastex Verse, ftNFT շուկան, Fastex Chain, Fastex Pay կրիպտո վճարային համակարգը, Fasttoken և Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը: Բացելով ավելի քան 7000 օգտատերերի և ավելի քան 500 գործընկերների հսկայական ցանց՝ Fastex-ը նպատակ ունի արդյունավետ լուծումներ տրամադրել բիզնեսի և համայնքների համար և դարձնել Web 3.0 տեխնոլոգիաներն ավելի մատչելի, քան երբևէ:

Fastex-ի և «Ալաշկերտի» համագործակցությունը նախատեսված է 2023/24 մրցաշրջանի համար, և նպատակ ունի հարստացնելու երկրպագուների ֆուտբոլային առօրյան, խթանելու գեղեցիկ խաղի նկատմամբ սերը: Հավատարիմ մնալով հայկական ֆուտբոլին աջակցելու իր մոտեցմանը՝ Fastex-ը այդ նպատակին կծառայեցնի նաև իր նորարարական մոտեցումները և իր ժամանակակից տեխնոլոգիական ռեսուրսները:

  • Կիսվել: