կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
«Նոայի» ֆուտբոլիստներն ուղերձով դիմել են երկրպագուներին

«Նոայի» ֆուտբոլիստներն ուղերձով դիմել են երկրպագուներին

Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» ֆուտբոլիստներ Գոռ Մանվելյանն ու Իմրան Ուլադ Օմարը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի «Նոա» - «ԱԶ Ալկմար» հանդիպումից առաջ ուղերձով դիմել են երկրպագուներին:

Հայաստանի հավաքականի եւ «Նոայի» կիսապաշտպան Գոռ Մանվելյանի խոսքով փետրվարի 19-ին մեծ օր է լինելու հայկական ֆուտբոլի համար:

 

«Վաղը մեծ օր է հայկական ֆուտբոլի համար: Հպարտությամբ ենք մտնելու խաղադաշտ եւ կռվելու մեր երկրպագուների եւ երկրի համար»,- ասել է Գոռ Մանվելյանը:

«Երբ սրտով ես խաղում, իսկ բացմահազար երկրպագուներ մինչեւ վերջին րոպեն աջակցում են քեզ, ապա անհնարին ոչին չկա»,- նշել է «Նոայի» կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը:

«Նոա» - Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 19-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:45:

 

  • Կիսվել: