կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Նոան նոր հարձակվող ունի

Նոան նոր հարձակվող ունի

Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոային» է միանում 27-ամյա ռումինացի վինգեր Վալենտին Կոստաշը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

​Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 31 խաղերում Կոստաշը դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

​Ռումինիայի քառակի չեմպիոնը և կրկնակի գավաթակիրը «Նոա» է տեղափոխվել «ՈւՏԱ Առադ» ակումբից՝ տրանսֆերային համաձայնագրով։

​Ֆուտբոլիստը Սանդրո Պերկովիչի գլխավորած ակումբում կկրի 20 համարի մարզաշապիկը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռումինական ակումբը որպես փոխհատուցում կստանա 200 հազար եվրո, իսկ Կոստաշի աշխատավարձը հայկական թիմում կկազմի ամսական 30 հազար եվրո։

  • Կիսվել: