կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նարեկ Նիկողոսյանը  և Վարուժան Հովհաննիսյանը չկարողացան դուրս գալ կիսաեզրափակիչ

Նարեկ Նիկողոսյանը և Վարուժան Հովհաննիսյանը չկարողացան դուրս գալ կիսաեզրափակիչ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք  45 կգ քաշային Գոռ Բունիաթյանը կարողացել է դուրս գալ կիսաեզրափակիչ:  Իսկ ահա  71 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը  և  92 կգ քաշային Վարուժան Հովհաննիսյանը մեկական հաղթանակներից հետո պարտություն են կրել կիսաեզրափակչում:

Հիշեցնենք, որ մեր 3 ըմբիշներ՝ Սամվել Գևորգյանը, Վլադիմիր Ազարյանը և Հենրիկ Հայկյանը այսօր երեկոյան կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար:

  • Կիսվել: