կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մտնում ենք պատմական մի շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պիտի մնա անսասան. Նիկոլ Փաշինյան

Մտնում ենք պատմական մի շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պիտի մնա անսասան. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գյումրիում ելույթ ունենալով, ողջունեց 8-րդ համահայկական խաղերի մասնակիցներին:

«Այս տոնը առաջին հերթին ոգեկոչումն է մեր բոլոր նահատակների, որովհետև ի ցույց է դնում մեր կամքը` հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության կամքը` հաղթահարելու և ապրելու, զարգանալու և առաջ ընթանալու` ի հեճուկս բոլոր բարդությունների, դժվարությունների, այս օրը նոր խորհրդանիշ է մեր ապագայի համար, որովհետև մենք մտնում ենք պատմական մի շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պիտի մնա անսասան, հայրենիքը պետություն դարձնելու, պետությունը հայրենիք ընկալելու մեր մտածելակերպը պիտի վերահաստատվի»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ 2022 թ. հայ մարզիկները պատմական աննախադեպ հաջողություններ են գրանցել, այսօրվա դրությամբ արդեն Հայաստանի մարզիկները աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցաշարերում իրենց նվաճած մեդալներով արդեն իսկ հաղթահարել են նախորդ տարվա բացարձակ ռեկորդները:

  • Կիսվել: