Մխիթարյանը հավաքականում անցկացրած խաղերի քանակով շրջանցեց Ռոման Բերեզովսկուն
ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Գերմանիայի հետ խաղը Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի համար հոբելյանական է:
Մխիթարյանն անցկացնում է իր 95-րդ հանդիպումն Ազգային թիմի կազմում:
Այդ ցուցանիշով Մխիթարյանը գերազանցել է հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկուն և զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին:
Աղբյուրը՝ Armsport