կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Միջազգային մրցաշարում շախմատիստ Էրիկ Չաքրյանը դարձել է հաղթող

Միջազգային մրցաշարում շախմատիստ Էրիկ Չաքրյանը դարձել է հաղթող

Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվող «Nana Aleksandria Cup-2023» միջազգային մրցաշարի շրջանակներում կազմակերպվել է երկու կայծակնային շախմատի մրցաշար:

Առաջին մրցաշարում Էրիկ Չաքրյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

Էդգար Հայրապետյանը վաստակեց 7 միավոր և ցույց տվեց լավագույն արդյունքը մինչև 16 տարեկանների խմբում:

Մանվել Առաքելյանը վաստակեց 7 միավոր և ցույց տվեց լավագույն արդյունքը մինչև 12 տարեկանների խմբում:

Երկրորդ մրցաշարում Էրիկ Չաքրյանը դարձել է մրցաշարի հաղթող:

  • Կիսվել: