երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Միհրան Հարությունյանը հաղթեց Ախմեդխան Ախմեդովին (տեսանյութ)

Միհրան Հարությունյանը հաղթեց Ախմեդխան Ախմեդովին (տեսանյութ)

Օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, այժմ՝ խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը Մոսկվայում ընթացող Eagles FC 35 մրցաշարում տարավ չորրորդ հաղթանակը՝ հաղթելով ռուսաստանցի Ախմեդխան Ախմեդովին։

Հարությունյանը մենամարտն ավարտեց ժամանակից շուտ՝ 3 րոպե 17 վայրկյանում։

Նշենք, որ նա ռիգնգին մոտեցավ Մոնթե Մելքոնյանի հայտնի խոսքերի ներքո՝ «Անկարելի է խաղաղություն տեսնել առանց մեր հաղթանակի: Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք այս գործի մեջ, հաղթենք»:

Այս մենամարտը Միհրան Հարությունյանի համար 5-րդն էր MMA-ում:

Նշենք նաև, որ MMA-ում 32-ամյա Միհրան Հարությունյանը սրանից առաջ անցկացրած 4 մենամարտերից 3-ում հաղթել էր, 1-ում՝ պարտվել:

 

 

  • Կիսվել: